
Սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննան, լքել է Ռուսաստանը: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է նրա շրջապատից անանուն աղբյուրը:
«Ժաննան իսկապես լքել է երկիրը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ՝ հղում կատարելով բրիտանական Times թերթին, հայտնել են, որ Նեմցովի դուստրը լքել է երկիրը, քանի որ իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել:
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը: