![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/default1.jpg)
Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ազատվելով Գերմանիայի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Հոլանդիայում` որպես Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ: