ԱՄՆ-ում մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր 55 տարեկան հասակում կյանքից հեռացել է, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը։ Երգչուհին մահացել է Լոս Անջելեսում՝ լեղապարկի վիրահատության ժամանակ։ 
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում: Դպրոցին զուգահեռ ավարտել է նաև Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:
1973թ.-ից սկսել է հանդես գալ “Հանրապետական” ռադիոյով և հեռուստատեսությամբ: Այնուհետև` ուսումը կոնսերվատորիայում շարունակելու համար տեղափոխվել է Երևան:
1978թ.-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր. առաջին միջազգային հաջողությունն էր: Այնուհետև Գուսան Աշոտի “Ծովաստղիկը” Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում:
1989թ.-ին ամուսնացել է, ունի 2 երեխա:
1991թ.-ին մեկնել է Ամերիկայի միացյալ նահանգներ: Հայրենիք է վերադարձել 
1995թ.-ին և շարունակել իր երաժշտական գործունեությունը:
1997-2001թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:
2002թ.-ին Լոս-Անջելեսում` Հոլիվուդ և Բրբենկ քաղաքներում հիմնել է “Կոմիտասի” անվան երաժշտական դպրոցները, որոնք շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել անվանի երգչուհուն:
2006-2007թթ.-ին առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել և անցկացրել է “Կոմիտաս” համահայկական միջազգային մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա` Հայաստանից և այլ երկրներից:
2007թ.-ին հիմնել է “Artists for peace” բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվելու են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց Ցեղասպանությանը և աշխարհում տեղի ունեցած նման կարգի ոճրագործություններին ոչ` “Այլևս երբեք” ասելու համար:
Նույն թվականին մեծանուն երգչուհին Գլենդելի “Ալեքս” համերգասրահում հանդես է եկել մենահամերգով, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայրը` պոետ, երգահան Մայքլ Սթոունը: Համերգին մասնակցել են նաև Շերոն Սթոունը և հոլիվուդյան բազմաթիվ արտիստներ:




Լրահոս