Ինչպես արդեն Armlur.am-ն անդրադարձել է, այսօր Կառավարության մոտ ակցիա անցկացնող նաիրիտցիներին մոտեցավ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և հայտարարեց, որ մինչև հուլիսի 15-ը բոլորի աշխատավարձերի պարտքերի մարումը տեղի կունենա:
Գործարանի ակցիաները համակարգող խմբի անդամները համատեղ քննարկման արդյունքում որոշեցին, որ այսօր մի քանի ժամ կմնան Կառավարության մոտ և հանդիպում կպահանջեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, քանի որ վերջինս խոստացել էր այդ հանդիպումը:
Համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը նշեց` իրենք հասկանում են, որ դրվում է գործարանի լուծարման հարցը, որին իրենք կտրականապես դեմ են: «Մենք ուզում ենք այս հարցերի վերաբերյալ նաև վարչապետի պարզաբանումը լսել, քանի որ այստեղ շատ բաց հարցեր կան: Նաև Կառավարության գրավոր որոշում չկա պարտքը մարելու վերաբերյալ»,- հայտարարեց Անուշ Հարությունյանը:
Նրա խոսքով` իրենց խնդիրների հեռանկարային լուծումը գործարանի վերագործարկումն է, քանի որ աշխատավարձը մեկ-երկու ամիս հետո չի լինելու:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: