Լեհաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի Noble Jump զորավարժությունները: Այս մասին ասվում է երկրի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:
Գերատեսչությունում ընդգծում են, որ զորավարժությունների նպատակն է հանդիսանում առավելագույնս իրականին մոտեցված պայմաններում իրականացնել ստորաբաժանումների գործնական ստուգումները:
Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցի շուրջ 2100 զինվոր:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ դաշինքի մանևրներն ուղղված չեն ընդդեմ Ռուսաստանի: