ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, թե վիրավորված է, քանի որ լրատվամիջոցները գրում են, թե ինքն Իտալիայում տուն է առել:
«Ես ձեզնից նեղացել եմ, գրում եք, որ իբր Իտալիայում տուն եմ առել»,- նշեց նա: Այն հարցին, թե չեք գնել, պատախանեց. «Չէ, ընդեղ ուրիշ բան ա եղել»:
«Ասե՞լ եմ չէ, ինձ պալիտիկայից հարցեր տվեք», – ՀԷՑ-ի մասին հարցերին ի պատասխան նշեց Ալեքսանյանը և հեռացավ: