Ինչքան շատ խոսեք, այնքան մեզ օգուտ է. Վահրամ Բաղդասարյանը` Լևոն Զուրաբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց ընդդիմադիր գործընկերներին մինչև վերջ կարդալ օրենքի փոփոխությունները և նոր միայն հայտարարություններ անել:

Մասնավորապես անդրադառնալով Լևոն Զուրաբյանի հայտարարություններին` նա նշեց. «Ինչքան շատ խոսեք, այնքան մեզ օգուտ է, որովհետև մեզ դա դիվիդենտներ է բերում, որ ուշադիր կարդաք, կտեսնեք, որ այդ փոփոխությունները ձեզ են օգուտ»:

Անդրադառնալով նրա այն հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխությունների նպատակը Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումն է, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Չեմ պատկերացնում մի քաղաքական ուժ, որը չմասնակցի թիվ մեկ մայր օրենքի քննարկումներին ու շարունակի, դերակատարում ունենալ երկրի քաղաքական կյանքում: Մի վնասեք այս մոդելը, այս մոդելի կողմնակիցները 90-ականներից խոսում են այս մասին: Քարկոծում եք, որ նրանք իրենց մոտեցումները, սկզբունքները չեն փոխե՞լ»:




Լրահոս