
Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը խոսել է Անգլիայից հեռանալու մասին և հայտարարել, թե դա կհանգեցնի բազմաթից խնդիրների:
«Որոշում կկայացնեմ` ելնելով ընտանիքիս և իմ շահերից: Անգլիայից տեղափոխությունը լրացուցիչ խնդիրներ կբերի: Ստիպված կլինեմ նորից հարմարվել` փոխելով ընտանիքիս առօրյան. նոր բնակարան, նոր դպրոց երեխաներիս համար և այլն: Հաջորդ շաբաթ կհանդիպենք «Չելսի»-ի ղեկավարների հետ և կբացենք խաղաքարտերը և այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի»,- նշել է Չեխը: