
Իրանի իշխանությունները սահմանափակ թվով կանանց թույլ կտան այցելել վոլեյբոլի համաշխարհային մասշտաբների հասնող մրցաշարին, որը հունիս ամսին տեղի կունենա Թեհրանում, այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», հայտնել է Իրանի կանանց ու ընտանիքների հարցերով փոխնախագահ Մոլավերդին:
Այսպիսով՝ երկրի իշխանությունները ձգտում են խուսափել այս հարցի շուրջ կոշտ քաղաքականության կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև բախումներից, գրում է Associated Press-ը:
Այսպիսով, անցած տարի համաշխարհային հանրության ուշադրությունն են գրավել Իրանում կանանց ձերբակալությունները, ովքեր ցանկանում էին այցելել վոլեյբոլի մրցաշարին:
Հավելենք, որ Իրանում կանանց արգելվում է այցելել սպորտային խաղերին 1979 թ-ից, իսկ օտարերկրացի կանայք կարող են այցելել միայն իրենց ազգային թիմի խաղերին: