Սիբիրյան խոց է հայտնաբերվել եվս 3 մարդու մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի բոլոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: Ծովակ, Վանևան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան, Լուսանկունք, Մեծ Մասիրք, Ներքին Գետաշեն, Ակունք, Սոտք համայնքներում իրականացված բակային համայցերի արդյունքում ներկայում Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդանոցում, սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ, հոսպիտալացվել է 4 հիվանդ, որոնք ստացել են անհրաժեշտ բուժում, իրականացվել են լաբորատոր հետազոտություններ: ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ 3 հիվանդի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կենդանիների անկման մասին տրված տեղեկատվության հիման վրա միջոցառումներ են իրականացվում նաև ՀՀ Կոտայքի մարզում: Վարակված կենդանիների և դրանց մսի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: 




Լրահոս