Էլէներգիան թանկանալու է 6.93 դրամով. վարչապետը հաստատեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես հետամուտ կլինեմ և կհասկանամ` ինչի մասին է խոսքը: Եթե կա նման բան, ուրեմն` պետք է դիմել պատկան մարմիններին: Ես չեմ լսել, որ ասել է գողություն, ասել է բացթողումներ: Այսօր լրագրողների հետ զրույցում, ի պատասխան այն հարցի, թե ինչու Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի` ՀԷՑ-ում արված գողությունների մասին խոսքերից հետո գործ չի հարուցում, այս մասին նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մենք փորձելու ենք մեր նպաստառուներին աջակցել, օգնել, որպեսզի իրենք այդ բեռը չզգան: Հիմա այդ հաշվարկներ են կատարվում համապատասխան նախարարությունների կողմից: Երբ որ հանձնաժողովը հաստատի, մենք դրա հետևանքների մասին բարձրաձայն խոսելու ենք: Խոսում են մեքենաների մասին, որևէ նման բաղադրիչ չի ընդունվելու, և հանձնաժողովը դա հայտարարել է, և կարծում եմ` կառավարությունը հետամուտ կլինի», – հայտարարեց վարչապետը: Նշենք, որ վարչապետը հաստատեց, որ էլեկտրաէներգիան թանկանալու է 6,93 դրամով:

Այն դիտարկմանը, թե տնտեսության վիճակը գնալով վատանում է, վարչապետը նշեց. «Դուք ինչի՞ եք վատ տրամադրված, վիճակը գնալով չի վատանում, մենք ամեն ինչ անելու ենք, որ լավանա, մենք այդ գործին ենք լծված»,- նշեց նա` եզրափակելով, թե անպայման տնտեսական աճ է լինելու:




Լրահոս