Ամենօրյա գնդակոծություններ են. Սեյրան Օհանյանը` Բաղանիսի կրակոցների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսկ ո՞վ է ասել ձեզ, որ լարված է: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բաղանիսի ուղղությամբ հնչած կրակոցների և լարվածության մասին, այսպես արձագանքեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Սովորական տիպի, ամենօրյա գնդակոծություններ են, որոնք ոչ մի արդյունք չեն ունեցել: Վերջին ժամանակահատվածներում մեր սահմաններում և ԼՂՀ սահմաններում իրավիճակը վերահսկելի է զինված ուժերի կողմից: Այնպես որ, կարող ենք հանդարտ լինել», – նշեց նա:

Նրա խոսքով, այս ամենը նաև պարտավորեցնում է, որ հետևողական լինեն և սառնասիրտ որոշումներ կայացնեն:




Լրահոս