
Մեծ Բրիտանիայում Սանտա Կլաուսի կոստյումով տղամարդը 1,5 ժամ կախված է մնացել մորուքին խճճված պարանից, որը նրան պետք է իջեցներ առևտրի կենտրոնում հավաքված այցելուների մոտ: Տեսնելով առաստաղից կախված Սանտային՝ տոնական համերգի հաղորդավարը նշել է, որ հավանաբար հրաշագործին դուր է գալիս այդպես կախվելը: Նրան օգնության է հասել գործընկերը, ով օգնել է Սանտա Կլաուսին ազատվել և իջնել ցած, որտեղ նրան ողջունել են հավաքվածները: