
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցել է Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ.
Ցավով տեղեկացա հայ երգարվեստի երախտավոր, մեծատաղանդ երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին։
Անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը ոչ միայն հայ երգարվեստում, այլև հայ երգի տարածման, այն աշխարհին ներկայացնելու ու նաև դրանով հային ու Հայաստանը ճանաչելի դարձնելու գործում: Մեծ է նաև նրա ներդրումը մատաղ սերնդի, ժողովրդական երգի երիտասարդ կատարողների կրթության ու մշակութային դաստիարակության գործում: Հայ մշակույթը մեծ կորուստ կրեց:
Խոր վշտով ցավակցում եմ տաղանդաշատ երգչուհու ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի բազմահազար երկրպագուներին։