Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով կացինով եւ դանակով հարձակվել է Թել Ավիվում ԱՄՆ-ի դեսպանատան անվտանգության աշխատակցի վրա, հայտնում է Lenta .ru-ն: Նա վիրավորել է անվտանգության աշխատակցին՝ ցանկանալով սպանել վերջինիս: Քննիչները փորձում են պարզել հարձակվողի ինքնությունը և նրա շարժառիթները:























