ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքայինհարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդմասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014-2015 թվականների ընթացքում հայտնաբերել է Լոռու մարզի վարչական տարածքում ապօրինի ձեռնարկատիրականգործունեությամբ զբաղվող քաղաքացիների, սակայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորլինելով օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող, չհաշվառված կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական, ապօրինի գործունեությամբ զբաղվելու դեպքում գանձել տուգանք, վարչական պատասխանատվության չենթարկելու, վերոհիշյալ փաստերը չարձանագրելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը չդադարեցնելու, ինչպես նաև «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդհոդվածների համաձայն՝ օժտված լինելով տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավականակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ստուգումներ իրականացնելու լիազորությամբ, վերջիններիս օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության համար՝ այն է ստուգումներ չիրականացնելու, առանց գրանցման աշխատող անձանց չհայտնաբերելու և չգրանցելու, վարչական պատասխանատվության չենթարկելու պայմանով, կաշառք ստանալու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Լոռու մարզի տարածքային հարկային տեսչությանտեսուչ Ա. Պ.-ի հետ՝ խմբով պահանջել և ստացել են խոշոր չափերով կաշառք:
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ի նկատմամբ որպեսխափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: