ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳ պաշտոնական կայքից
Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները: Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջան կատարած այցելության, Հայաստանի եւ Արցախի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների շուրջ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե երեխան այցելում է մանկապարտեզ, ապա նրա տնտեսական պարագաները ծնողնե՞րը պետք է գնեն, թե մանկապարտեզը, որը պետության կողմից ստանում է բյուջե, որով կարող են գնումներ կատարել:
Կարինե Մանսուրյան (38 տարեկան, թարգմանչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղած հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացնում են, որ Երեւանի ենթակայության մանկապարտեզներ հաճախող յուրաքանչյուր երեխայի համար քաղաքապետարանը հատկացնում է ֆինանսական միջոցներ, որի մեջ ներառված են նաեւ տնտեսական պարագաների համար նախատեսված ծախսումները: Սակայն, հաշվի առնելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների առանձնահատկությունները, երբեմն առաջանում է ծնողին դիմելու անհրաժեշտություն:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ հաստատության ֆինանսավորման աղբյուրներից են նաեւ ծնողների վճարումները, ֆիզիկական անձանց ներդրումները եւ այլն:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական տարիքի երեխաների ծնողները շատ հաճախ ստիպված են մասնակցել դրամահավաքի «տհաճ» գործընթացին՝ կախված տվյալ ուսումնական հաստատության առանձանահատկություններից: Եվ օրենքով սահմանված այս անհստակ կարգն էլ հաճախ տեղիք է տալիս դրամահավաքների չարաշահման:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ինչպիսի՞ խախտումների համար են քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում կարգապահական տույժեր: Եվ խնդրում եմ ասեք, թե որո՞նք են այդ տույժերը:
Համլետ Պետրոսյան (57 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառվում են, եթե քաղաքացիական ծառայողը՝
ա) անհարգելի պատճառով չի կատարել իր ծառայողական պարտականությունները,
բ) անհարգելի պատճառով ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները,
գ) գերազանցել է իր ծառայողական լիազորությունները,
դ) անհարգելի պատճառով խախտել է աշխատանքային կարգապահական ներքին կանոնները:
Ինչ վերաբերում է կարգապահական տույժերին, ապա հայտնում ենք, որ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ տույժերը.
ա) նախազգուշացում,
բ) նկատողություն,
գ) խիuտ նկատողություն,
դ) oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում,
ե) զբաղեցրած պաշտոնից ազատում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ,
զ) քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում` մեկ աuտիճանով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, անկախ այն հանգամանքից՝ կարգապահական տույժեր կիրառվում են, թե ոչ, յուրաքանչյուր աշխատող, առավել եւս` քաղծառայող, իր աշխատանքի մեջ պետք է լինի բարեխիղճ եւ պատասխանատու: