ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրություններ է կատարում՝ պարզելու, թե արդյոք ճիշտ են մամուլի հրապարակումները, որ նոյեմբերի 14-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանին այնպես է ծեծել, որ դեմքը կարված է, ծնոտը՝ կոտրված: Ավելին, նրան աշխատանքից հեռացրել են, քանի որ «Գանձասար»-«Փյունիկ» խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերել՝ լինելով ոչ սթափ վիճակում (խնջույքային տրամադրությամբ):
Երեկ «Ժողովուրդ»-ը հեռախոսազրույց է ունեցել բժիշկ Հովասափյանի հետ, ում գտնվելու վայրը մի քանի օր է՝ անհայտ էր: Բժիշկն ասաց, որ իրեն իսկապես հեռացրել են աշխատանքից, քանի որ «մի փոքր խմիչք էինք օգտագործել»: Ինչ վերաբերում է ծեծին, ապա նշեց. «Հայրապետյանը հանդիպել է բոլորիս հետ, զրուցել եւ ճանապարհ է դրել, ուրիշ ոչ մի բան չի եղել»: Մեր հարցին, թե ինչու որեւէ մեկի հետ կապի դուրս չի գալիս, Վ. Հովասափյանը պատասխանեց. «Ուղղակի հիմա իմ տրամադրությունն ընկճված է, որ իմ աշխատանքն եմ կորցրել, եւ դա այն բնագավառն էր, որը սիրում էի եւ աշխատում էի»:
ԽՆՋՈՒՅՔԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿՃՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ