
Անցած գիշեր Տավուշի մարզի Բաղանիս համայնքում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել: Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է Բաղանիսի համայնքապետից, վնասները եղել են միայն նյութական:
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություն չկա:
Համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանի խոսքով` ադրբեջանցիները սրանով սադրանքի են գնում, որպեսզի հայկական կողմից ևս կրակոցներ հնչեն ու հայերին մեղադրեն Բաքվում կայանալիք առաջիկա Եվրոպական օլիմպիական խաղերը ձախողելու փորձերի մեջ:
Դեպքին անդրադարձել է նաև Պնախարար Սեյրան Օհանյանը, ով ասել է, թե սրանք սովորական տիպի, ամենօրյա գնդակոծություններ են, որոնք ոչ մի արդյունք չեն ունեցել:
Լուսանկարները` համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանի սոցցանցի էջից: