«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն առկախել է կուսակցության հետ հարաբերությունները եւ արդեն 6 ամիս է՝ չի այցելում «Հանրապետության» գրասենյակ: Այվազյանը նշեց, որ ինքն այժմ զբաղված է ուսումնասիրություններ եւ ծրագրեր կազմելով. «Երկրի ընդհանուր զարգացման մասին ենք ծրագրեր մշակում: Ինչ-որ այսօր կա կամ այն, ինչ այսօր առաջարկվում է, չի կարող դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք ունենք ու որոնց սպասում ենք: Ուսումնասիրում ենք արտագաղթի հետ կապված երեւույթները եւ փնտրում ելքերը, թե ինչ պետք է արվի, որպեսզի այդ ամենի դեմն առնենք: Եւ միաժամանակ մշակում ենք քայլեր, թե ինչպես դուրս հանենք Հայաստանն այս վիճակից, որովհետեւ ընտրությունների միջոցով անհնար է իրավիճակ փոխել երկրում»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ