
Հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Պորտուգալիայի հավաքականը Երևան կժամանի հունիսի 11-ին` ժամը 18:30-ին, և կհանգրվանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, հայտնում է ՀՖՖ-ն:
Հունիսի 12-ին՝ ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Սանթուշի մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Պորտուգալիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: