Լրագրողների հետ զրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ ՀՀԿ-ԲՀԿ միջեւ ընդհանրություններն ավելի շատ են, քան ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, նաեւ նշել էր, թե ինքը քիչ հավանական է համարում ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների առաջադրումը նախագահական ընտրություններում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց. «Եթե Տիգրան Սարգսյանի կանխատեսումների արդյունավետությունը նույնն է, ինչ տնտեսական ցուցանիշների կանխատեսման արդյունավետությունը, ապա արդեն կարող եք ինքներդ եզրակացություն անել»:
ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ