Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը 2 տարով երկարաձգեց կատալոնական «Բարսելոնա»-ի հետ գործող պայմանագիրը: Այս մասին հայտնում է ակումբի կայքը։
Նրա հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի հունիսի 30-ը։ Իսկ Ալվեսի նախորդ պայմանագիրը ավարտվում էր այս մրցաշրջանի վերջում: «Բարսելոնա»-ի կազմում նա 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3-ական անգամ դարձել է Իսպանիայի գավաթակիր և Չեմպիոնների լիգայի հաղթող։