
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի մի քանի ֆուտբոլիստների ծառայություններով: Նրանք այս ամռանը կփորձեն ձեռք բերել մի քանի ֆուտբոլիստների, որոնց թվում են նաև իսպանական ակումբի ֆուտբոլիստները:
Վան Գալի ուշադրության կենտրոնում են պաշտպան Ռաֆայել Վարանը, կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ինչպես նաև հարձակվողներ Քրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման: Սակայն իսպանական գրանդի ղեկավարները և մարզչական շտաբը չեն պատրաստվում հրաժարվել այս ֆուտբոլիստներից և ոչ մեկի ծառայություններից: