
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Այսօր ընդունելության քննությունների ընթացքում մի աղջիկ հիշեցրեց ինձ, որ եղել եմ իրենց Վերջին զանգին և իր շապիկի վրա գրառում եմ թողել։
Խնդրեց ինձ ուղարկել լուսանկարները։ Ես էլ, դե, հորդորեցի իրեն քննության դրական արդյունքի դեպքում գրել ինձ և ստանալ այդ օրվա լուսանկարները։
Ահա կատարում եմ խոստումս, քանզի Նարինեն 18.75 է ստացել ֆիզիկայի քննությունից»։