«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Կապանի նորանշանակ քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը մոտ օրերս քաղաքապետարանում արտահերթ ժողով է հրավիրել եւ հայտնել, թե ՀՅԴ-ի թիմից կարող են մնալ եւ իր հետ շարունակել աշխատել նրանք, ովքեր կենթարկվեն իր պահանջներին:
Մեր տեղեկություններով` ավելի ուշ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նախկին քաղաքապետի օգնականի տեղակալը եւ ֆինանսական բաժնի պետը: Աշոտ Հայրապետյանի մամլո խոսնակ Գոհար Իսախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մասամբ հաստատեց լուրը. «Նոյեմբերի 13-ին, երբ քաղաքապետը ստանձնել է իր լիազորությունները, այդ ժամանակ ասել է, որ պատրաստակամ է աշխատել ներկայիս քաղաքապետարանի եւ նրա ենթակառույցների աշխատակիցների հետ, միայն այն պայմանով, եթե այդ համագործակցությունը կառուցողական լինի: Հետո էլ ասել է, որ ինքը ներկայացնելու է իր պահանջները, եւ ովքեր կարողանան բավարարել, շարունակելու են աշխատել, ովքեր ոչ՝ հրաժեշտ կտան»: Անդրադառնալով հրաժարականների մասին դիմումներին՝ Գոհար Իսախանյանը տեղեկացրեց, թե նրանք այն ներկայացրել են մինչեւ ներկայիս քաղաքապետի լիազորությունները ստանձնելը:
ՀՐԱԺԵՇՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ