![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/2971F9DA00000578-3115358-While_sword_master_Isao_Machii_sliced_through_just_one_orange_in-a-22_1433767979756.jpg)
Ճապոնական Yaskawa Electric Corporation ընկերությունը նշել է իր հարյուրամյա հոբելյանը՝ սամուրայական թրին տիրապետելու մրցույթ անցկացնելով ռոբոտի ու մարդու միջև: Մրցույթին մասնակցել է մարտարվեստի վարպետ Իսաո Մաթիին ու արդյունաբերական ռոբոտ Motoman MH24:
Ռոբոտը մրցույթի արդյունքում ավելի արագ է կարողացել կտրել բամբուկը, քան մարտարվեստի վարպետը: