Համաշխարհային բանկը «Նաիրիտի» վերագործարկումը շահավետ չի համարում. եզրակացությունը պատրաստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական խորհրդում այսօր քննարկվել է Համախարհային բանկի ներկայացրած եզրակացությունն, ըստ որի, «Նաիրիտ» գործարանը վերագործարկելը տնտեսապես շահավետ չէ: ՀԲ եզրակացության մեջ նաև նշված է, որ «Նաիրիտ»-ի արտադրանքը չի կարող մրցունակ լինել, մինչդեռ գործարանի նախկին և ներկա աշխատակիցները պնդում են, որ «Նաիրիտ»-ի արտադրանքը կարող է մրցունակ լինել, դեռ մի բան էլ ավել:

Նշենք` այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր գործարանի աշխատակիցներից մի քանիսին և շեշտել. «Կառավարությունը շահագրգռված է, որ «Նաիրիտ» գործարանն աշխատի: Մենք պատրաստ ենք քննարկել «Նաիրիտ»-ի վերագործարկման յուրաքանչյուր ողջամիտ, հիմնավոր ու իրատեսական առաջարկ և հնարավորության դեպքում աջակցել դրա կյանքի կոչմանը»:

Իհարկե, ՀԲ-ի և Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությունները միմյանցից շատ են տարբերվում, այնուամենայնիվ, «Նաիրիտի» հետագա ճակատագիրը ՀՀ կառավարության ձեռքում է: Վերջիվերջո, նրանք են որոշելու` վերագործարկե՞լ «Նաիրիտ»-ը, թե վերջնականպես այն սնանկացնել ու վերացնել` այդպիսով վերջ դնելով երբեմնի հզոր գործարանին:




Լրահոս