ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոմանք ասում են, թե տեսե՛ք՝ ինչ դուխով ենք, վարչապետին անպատվեցի: Տո բա որ հակադարձենք, ի՞նչ պետք է անեք, պարզապես չենք հակադարձում մի պատճառով, որ ձեր բարձունքներն այնքան խրոխտ են, որ առանց հակադարձելու մի հայացքով կոչնչացնենք ձեր նշած արգումենտները»:

Գալուստ Սահակյան tert.am

Ցեղակրոն գաղափարներով տոգորված նժդեհասեր Գալուստ Սահակյանի համար իսկապես շատ դժվար է իջնել, հավասարվել մի շարքային պատգամավորի եւ նրան արժանի պատասխան տալ՝ հարազատ, բայց ոչ այնքան սիրելի վարչապետին քննադատելու համար: Ուշադրությո՛ւն դարձրեք՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատրաստ է անգամ մի հայացքով ոչնչացնել արգումենտները: Այսինքն՝ քաղաքական դաշտում հայտնվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մրցակից. նա խոսքով էր սարեր շարժում, իսկ Գալուստ Գրիգորիչը հայացքով հակափաստարկներ է բերում: Տեսնո՞ւմ եք՝ ինչ հետաքրքիր օրեր ենք ապրում:




Լրահոս