
«Ժողովրդի սեփականություն՝ այդպիսի կատեգորիա մեր Քաղաքացիական օրենսգրքում չկա: Ձեր առաջարկությունը Ձե՛զ պահեք, շնորհակալ ենք առաջարկության համար, բայց չենք ընդունում»:
ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր անհասկանալի ագրեսիվ պահվածքով ամեն անգամ զարմանք է հարուցում: Հասկանալի է, որ ժողովրդի սեփականություն հասկացությունը խորթ է գործող կառավարության համար, այդ իսկ պատճառով Հրայր Թովմասյանը բարկանում է, որ նման բաներից են խոսում: Ավելին, Նիկոլ Փաշինյանի առաջարկն էլ մերժում է խռոված երեխայի «պռոշներով»՝ Ձե՛զ պահեք: Ինչո՞ւ: Ինչո՞ւ է կառավարությունը խուսափում ժողովրդի համար սեփականություն համարվող շենքերի ցուցակ կազմել, որոնց վաճառքը արգելված լինի: Վա՞տ բան է առաջարկում Նիկոլը, որ չեք ընդունում: