Armlur.am-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից տեղեկանում է, որ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի բարձրացման հարցով պաշտոնապես վերջնական «որոշումը» կայացված է:
Ըստ այդմ` սակագինը կբարձրանա 7 դրամով: Համապատասխան որոշման նախագիծը ՀԾԿ հանձնաժողովն արդեն իսկ մշակել է և պաշտոնապես շրջանառության մեջ դրել: ՀԾԿՀ համապատասխան նիստը, որի ընթացքում պետք է հաստատվի այս նախագիծը, նախատեսված է հունիսի 17-ին:
Թանկացումից հետո էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կլինի 48.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ գիշերային սակագինը` 38.78 դրամ/կՎտժ: