Ռեյ Չարլզի մահից անցել է 11 տարի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2004 թվականի հունիսի 10-ին կյանքի 74-րդ տարում մահացել է ամերիկացի ջազմեն և դաշնակահար Ռեյ Չարլզը: Ամերիկացի կույր երաժիշտ Ռեյ Չարլզը 17 անգամ ստացել է «Գրեմմի» մրցանակ, թողարկել է ավելի քան 70 ստուդիական ալբոմ։

Ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 23-ին Ջորջիա նահանգի Օլաբանի քաղաքում։ Շուրջ 70 ստուդիական ալբոմների հեղինակ է։ Եզակի մարդկանցից է, ով երգեց սոուլ, ջազ, ռիթմ և բլյուզ։ Արժանացել է մոտ 17 «Grammy» մրցանակների։

grid-cell-11426-1413090515-17

Առաջին երաժշտական քայլերը սկսել է 3 տարեկանից։ Դպրոցն ավարտելուց հետո նա մասնակցել է բազմաթիվ երաժշտական մրցույթների՝ ջազ և քանթրի ոճերում։ 1945 թվականին նա դարձել է «The Florida Playboys» խմբի անդամ։

1947 թվականին Ռեյը կուտակեց 600 դոլլար գնաց Սիեթլ։ Այնտեղ նա կիթառիստ Գոսսադի Մագկիի հետ միասին ստեղծեց «MacSon Trio» խումբը։ 1951 թվականի հուլիսի 31-ին նա ամուսնացել է Էլեն Ուիլյամսի հետ, սակայն մեկ տարի չանցած՝ նրանք ամուսնալուծվել են։

440px-Ray_Charles_FIJM_2003

1955 թվականին Ռեյն ամուսնացել է 2-րդ անգամ Դելլե Բեատրիսի հետ։ Իր առաջին Գրեմմի մրցանակը նա ստացել է 1959 թվականին «Let the Good Times Roll» երգի համար։ 1965 թվականին Ռեյը ձերբակալվել է հերոին և մարիխուանա պահելու համար։ Նա կախվածություն ուներ հերոինից շուրջ 20 տարի։

1984-ին թողարկվեց նրա «Friendship» դուետների ալբոմը։ Ռեյի առողջությունը թուլացել էր բանտում վիրահատվելուց հետո։ Չնայած դրան՝ նա աշխատում էր իր նոր «Genius Loves Company» ալբոմի վրա։ Նա մահացավ 73 տարեկան հասակում Կալիֆոռնիա նահանգի Բևերլի Հիլզ քաղաքի իր բնակարանում։

morebiow

Նրա մահից 2 ամիս անց թողարկվեց նրա «Genius Loves Company» վերջին ալբոմը։ Այդ ալբոմը արժանացավ 8 Grammy մրցանակի, որոնցից 5-ը պարգևատրվեց Ռեյին, որպես «Լավագույն փոփ վոկալ ալբոմ», «Տարվա ալբոմ», «Տարվա գրառումները», «Լավագույն փոփ-Համագործակցություն» և «Here we go again»-«Տարվա լավագույն երգ»։




Լրահոս