ԹԱՆԿԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ էր ստացել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մի բնակչից, որը դժգոհում էր տաքսիների ուղեվարձի թանկացումից: Նրա խոսքով` քաղաքի բոլոր տաքսիների մինիմալ ուղեվճարի արժեքը նախկին 300-ի փոխարեն այժմ կազմում է 500 դրամ: «Չհասկացա, դեռ գազը չթանկացած` սա՞ են թանկացնում: Սկզբում մինիմալ արժեքը 300 դրամ էր, հետո դարձավ 400, իսկ այս մի քանի օր է, ինչ 500 դրամ է»,-դժգոհեց էջմիածնաբնակ Հրանուշ Աղբալյանը:
Էջմիածնի տաքսի ծառայություններից մեկի սեփականատերը պատճառաբանեց, թե 4 օր է, ինչ բարձրացել է ուղեվճարը, քանի որ գազի գինն է բարձրացել: Իսկ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց. «իմ ֆունկցիաների մեջ չի մտնում խնդրի կարգավորումը: Տաքսի սերվիսը ընդամենը հարկ վճարող է: Ես իրենց ո՛չ կարող եմ գին թելադրել, ո՛չ էլ ավել մի բան: Սեփականատերն է որոշում»:




Լրահոս