Դուք բոլորից 2 քայլ առաջ կլինեք. ինչու է պետք արթնանալ առավոտյան 6:00-ին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդիկ հաճախ են առավոտյան վաղ արթնանալն ու կյանքում հաջողություններ ունենալը կապում իրար հետ: Բլոգեր Էգոզա Էյխին վերջին 2 տարիների ընթացքում արթնանում է առավոտյան 6:00-ին: Նա համոզված է, որ այդ սովորությունը փոխել է իր կյանքը:

Բլոգերը ներկայացնում է 6 պատճառ` ինչու է պետք արթնանալ վաղ առավոտյան:

1. Դուք ժամանակ կունենաք ի մի բերել Ձեր մտքերը

Շատերը չեն հասնում իրենց նպատակներին, քանի որ չեն կարողանում ճիշտ կենտրոնանալ: Եթե Դուք օրը սկսում եք ոչ նրանից, որ հասկանաք` ինչ է Ձեզ պետք, ինչի վրա անհրաժեշտ առաջին հերթին կենտրոնանալ, ապա դժվար թե հիշեք Ձեր մեծ նպատակների մասին` կապված տվյալ օրվա հետ:

69704674_x_c090a59e

Ինչպես հայտնի է, հենց օրվա առաջին կեսին է մարդու ուղեղն ավելի արդյունավետ աշխատում: Օգտագործեք այդ ժամանակը, որպեսզի Ձեր կյանքը բանականության վերահսկողության տակ առնեք, ոչ թե զգացմունքների:

2. Դուք ժամանակ կունենաք պլանավորել օրվա անելիքները

Արտույտները հնարավորություն ունեն ծրագրել իրենց օրը նախապես` աշխատանքի գնալուց առաջ: Որքան շուտ եք կազմում Ձեր օրը, այնքան ավելի արդյունավետ կծախսեք Ձեր ժամանակը:

uchimsya-planirovat-svoj-den1

Նախորդ օրվա երեկոյան վաղվա օրը պլանավորելն անարդյունավետ է: Հիմարություն է պլաններ կազմելը այն ժամանակ, երբ Ձեր ուղեղը թարմ չէ և միայն մի բան է ուզում` հանգստանալ:

3. Առավոտը հիանալի ժամանակ է ինքդ քեզ վրա աշխատելու համար

Ո՞վ է ասել, որ Դուք պետք է արթնանալուն պես արագ շտապեք աշխատավայր: Միևնույն ժամանակ մեզնից շատերը գանգատվում են այն բանից, որ իրենք ժամանակ չունեն ընտանիքի, զվարճանքների կամ մարզասրահ այցելելու համար:

_580_1000_90_5890444331977697139

Եթե Դուք սկսեք առավոտյան 6-ին արթնանալ, Դուք մի քանի ժամ կունենաք աշխատանքային օրվա մեկնարկին հասնելու համար: Երբ Դուք ամեն առավոտ սպորտով եք զբաղվում, Ձեր օրգանիզմը հարստանում է էնդոֆիններով: Դրանք հորմոններ են, որոնք ազատում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և տալիս են ուրախության ու թեթևության զգացումներ: Այս վարժանքը Ձեզ էներգիայով լի կպահի ողջ օրվա ընթացքում:

4. Դուք կսկեք նախաճաշել

Դուք Ձեր ամբողջ կյանքում լսում եք այն մասին, որ նախաճաշը օրվա ընթացքում սնունդ ընդունելու ամենակարևոր պահն է: Եթե Դուք արթնանաք աշխատանքային օրվա սկզբից մի քանի ժամ առաջ, ապա միանշանակ նախաճաշը բաց չեք թողնի:

269360_437420329676773_1913131169_n

Հետազոտությունները ցույց են տվել, որ ճիշտ նախաճաշ ընդունելու սովորույթը կարևոր և դրական հատկանիշ է առողջության համար: Այնպես, ինչպես Ձեր ավտոմեքենան է բենզինի կարիք զգում, որպեսզի շարժվի, այնպես էլ Ձեր օրգանիզմն է սննդի կարիք զգում, որպեսզի պահանջներին համապատասխան գործի: Մանավանդ առավոտյան:

5. Այսպես են անում մի շարք հաջողակ մարդիկ

New York Magazine-ը Ջեկ Դորսիի` Twitter-ի հիմնադրի մասին իր հոդվածներից մեկում ընթերցողներին պատմել է, որ նա իր օրը սկսում է առավոտյան 5:30-ին: Դորսին նախաաշխատանքային ժամերն օգտագործում է մեդիտացիայի և 10 կմ վազքի համար:

Jack-dorsey-co-founder-of-Twitter

Թիմ Կուկը` Apple-ի գործադիր տնօրենը, գործընկերների էլեկտրոնային նամակներին պատասխանում է առավոտյան 4:30-ին:

Apple-CEO-receives-praise-for-iOS-vision

Ռիչարդ Բրենսոնը` Virgin Group-ի հիմնադիրը, ևս վաղ արթնանալու կողմնակից է: Business Insider-ին տված իր հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ արթնանում է  5:45 և իսկույն անցնում գործի: Սկզբում նա նստում է համակարգչի դիմաց մի որոշ ժամանակ, իսկ հետո միայն նախաճաշում:

Richard Branson: 'subsidy junkie'.

6. Դուք բոլորից 2 քայլ առաջ կլինեք

Վաղ արթնանալու սովորությունը, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, կարող է օգնել Ձեզ գտնել Ձեզ հատուկ շնորհը: Այս ամենի հետ մեկտեղ այն Ձեր մեջ վստահություն է սերմանում. Դուք սկսում եք աշխատել դեռ այն ժամանակ, երբ Ձեր մրցակիցները քնած են:

image-610x330

Բոլոր անցանկալի աշխատանքները ես սովորեցի ավարտին հասցնել մինչև առավոտյան ժամը 8-ը: Այդ սովորությունը թույլ տվեց ինձ ողջ օրն անցկացնել պարտքի կատարման զգացումով: Բոլոր անցանկալի գործերը վաղ առավոտյան անելու սովորությունը իջեցնում է սթրեսի և տագնապի զգացումները:

Եթե Դուք Ձեզ սովորեցնեք արթնանալ սովորականից երկուսուկես ժամ շուտ, ապա կշահեք ժամեր` շաբաթական 17.5, ամսական` 70, տարեկան 840 ժամ: Ընտրություննը Ձերն է:




Լրահոս