ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս հաճախ եմ լսում, որ մանր, մասնավորապես 50-դրամանոց կոպեկների վրա գրված է, օրինակ, Լոռու մարզ, եւ դաջված է այդ մարզի նկարը: Արդյո՞ք դրանք օրինական են ու պիտանի օգտագործման, թե՞ համարվում են կեղծ կոպեկներ:

Ռուզաննա Թադեւոսյան (24 տարեկան, ոճաբան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը նախորդ համարներում) Ստորեւ ներկայացնում ենք հիսուն դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության 10 մարզերին եւ ք. Երեւանին նվիրված 2012թ. թողարկման ՀՀ շրջանառու հիշատակային մետաղադրամների նկարագրությունը.
10. Սարդարապատը (Արմավիրի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ):
11. Սասունցի Դավթի արձանը երկաթգծի կայարանի շենքի պատկերի ներքո (Երեւանին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ):
Պատկերների ներքեւում մետաղադրամների թողարկման տարեթիվն է` 2012-ը, իսկ շրջագծով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ եւ համապատասխանաբար՝ Տավուշի մարզ, Կոտայքի մարզ, Գեղարքունիքի մարզ, Լոռու մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Արարատի մարզ, Վայոց Ձորի մարզ, Արագածոտնի մարզ, Արմավիրի մարզ եւ Երեւան մակագրությունները:
Մետաղադրամների դարձերեսի կենտրոնում շրջանառու հիշատակային մետաղադրամի անվանական արժեքն է 50 դրամը, իսկ շրջագծով` զարդանախշեր: Դիմերեսի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Դարձերեսի էսքիզի հեղինակն է Կարապետ Աբրահամյանը: Շրջանառու հիշատակային մետաղադրամները հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում: Դրանց բնութագիրը՝ անվանական արժեքը՝ 50 դրամ, մետաղը՝ արույրապատ պողպատ, քաշը՝ 3,50 գ, տրամագիծը՝ 21,5 մմ, դրամաշուրթը՝ ատամնավոր, տպաքանակը՝ 60.000 հատ յուրաքանչյուր տեսակից:

ՀՀ կենտրոնական բանկի  հասարակայնության
հետ կապերի ծառայություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ»
. Հուսանք, որ մեր հրապարակումներից հետո այլեւս որեւէ մեկի մոտ հարց չի առաջանա, թե ինչու են 50-դրամանոց մետաղադրամների վրա պատկերված Հայաստանի տեսարժան վայրերի նկարները:




Լրահոս