Երեք օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Կոնյակի գործարանում ԲՀԿ-ականները հերթական հավաքն են արել: Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների՝ այն շատ բուռն ընթացք է ունեցել, քանի որ ԲՀԿ-ականներն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ինչ անել: Նրանց մի մասը պնդում է, թե անհրաժեշտ է, որպեսզի Գագիկ Ծառուկյանն անձամբ առաջադրի իր թեկնածությունը, մի մասն էլ կարծում է, որ պետք չէ ռիսկի դիմել, իսկ Ծառուկյանը լռում է:
Բանն այն է, որ եւ Սերժ Սարգսյանին, եւ Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու է, որպեսզի Ծառուկյանն անձամբ առաջադրվի. Սարգսյանին անհրաժեշտ է ուժեղ թեկնածուի
իմիջ ունեցողին հաղթել, իսկ Քոչարյանը հույս ունի, որ միայն Ծառուկյանը կհաղթի Սարգսյանին: Բայց մեր աղբյուրները հաղորդում են, որ Ծառուկյանն այս պահի դրությամբ հակված չէ առաջադրվել: