
“Հրապարակը” գրում է, թե սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել Վարդենիսի Ակունք գյուղում, Հրազդանում եւ Զովունիում: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Սննդի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը:
Նշենք, որ Ակունք գյուղում կարանտին էր սահմանված: Չորս քաղաքացի սիբիրյան խոցի կասկածանքով տեղափոխվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք: Առողջապահության նախարարությունից մեր թղթակցին հայտնել են, որ նրանք ստացել են անհրաժեշտ բուժում, իրականացվել են լաբորատոր հետազոտություններ:
Երեք հիվանդի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ: Վարակված կենդանիների եւ դրանց մսեղիքի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: