
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախագահ Ռեջեփ-Թայիփ Էդողանին ներկայացրել է կառավարության հրաժարականի մասին դիմում, իսկ վերջինս էլ ընդունել է այն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ` հղում անելով Թուրքիայի նախագահի լրատվական ծառայությանը:
Նշվում է, որ Էրդողանը նախարարների կաբինետին շնորհակալություն է հայտնել աշխատանքի համար: Միևնույն ժամանակ նա վարչապետ Ահմեդ Դավութօղլուին խնդրել է շարունակել զբաղեցնել իր պաշտոնը` մինչ նոր կաբինետի ձևավորումը, որը տեղի կունենա կիրակի: