
«Շախտյոր»-ի հարձակվող Լուիս Ադրիանոն ՈւԵՖԱ-ի կողմից ճանաչվել է 2014/15թ.. Չեմպիոնների լիգայի խմբային փուլի լավագույն ֆուտբոլիստ: Փլեյ-օֆֆ փուլի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը: Իսկ լավագույն ակումբ է համարվել չեմպիոն դարձած «Բարսելոնա»-ն:
Ընթացիկ խաղարկության խմբային փուլում Լուիs Ադրիանոն անցկացրել է հինգ հանդիպում, դարձել 9 գոլի (3-ը 11 մետրանոցից) և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նեյմարի օգտին 7 գոլ է և մեկ գոլային փոխանցում` փլեյ-օֆֆ փուլում անցկացրած յոթ խաղերում: