
Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 21-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day): Տոնը հորինել են ամերիկացի եղբայրներ Մայքլ և Բրայան Մակորմակները, 1973-ին, սառը պատերազմի ամենաթեժ պահին՝ ի պատասխան Եգիպտոսի և Իսրայելի ընդհարմանը: “Անհրաժեշտ է հասարակ, բայց արդյունավետ արարք”,-որոշեցին եղբայրները և ուրախությամբ ողջույնի նամակներ հղեցին աշխարհի տարբեր ծայրեր: Նրանք իրենց գաղափարը չէին պարտադրում, այլ հասցեատիրոջը միայն խնդրում էին գոնե ևս տասս հոգու ողջույնի նամակ հղել: Այդ գաղափարը պաշտպանեցին ավելի քան 180 պետություններ: