Աջ ու ձախ մատ թափ տվող Գևորգ Կոստանյանի ռիսկը չհերիքեց Արմավիրի մարզպետի դեմ քրեական գործ հարուցելու համար. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գլխավոր դատախազ, աջ ու ձախ մատ թափ տվող Գեւորգ Կոստանյանի ռիսկը չհերիքեց Արմավիրի մարզպետի դեմ քրեական գործ հարուցելու համար: Մեզ տեղեկություններ են հասել, որ դատախազություն մուտք եղած մարզպետի դեմ գրությունների հիման վրա ոչ թե հարուցվել է, այլ մերժվել է քրեական գործի հարուցումը, ըստ երեւույթին՝ հայոց արդարադատության սիմվոլ, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարող, օրենքի առաջ բոլորին հավասարեցնող, «ցանկացած Սուրիկ Խաչատրյանի» դատող Կոստանյանը չկարողացավ գեներալ մարզպետին կանչել պատասխանատվության, կամ գուցե թույլ չտվեցին: Բոլորիս է հայտնի, որ պաշտոնյաների դեմ գործեր հարուցելու եւ քրեական հետապնդում սկսելու համար «դաբրո» է պետք Բաղրամյան 26-ի բարձունքից:

Այս դեպքում եւս պետք էր քաղաքական որոշումը, որը, ըստ էության, չեղավ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզպետի դեմ պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ երկու գրություն է մուտք եղել դատախազություն: Տեւական ժամանակ քննարկվում էր, թե ինչպես վարվել այդ գրությունների հետ, նյութերն ուղարկե՞լ ՀՔԾ, որտեղ, ի դեպ, վարչության պետ է աշխատում մարզպետի եղբորորդին, թե՞ 66-ամյակը բոլորած մարզպետին ուղարկել թոշակի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս