«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Մինչ ՀՀ իշխանությունները «լացում են» էներգետիկ համակարգում կուտակված պարտքերի թեմայով, հայտարարում, որ այդ պարտքերը կուտակվել են օբյեկտիվ պատճառներով, պարզվում է, որ այդ համակարգից ֆինանսավորվել են էլիտար կառույցներ:
Մասնավորապես՝ «Որոտանի կասկադի» գործունեությունից ստացված գումարներով ֆինանսավորվել է «Ընդունելությունների տուն » ՓԲԸ-ն, շենքի հիմնանորոգման, կահուքի ձեռք բերման և շահագործման ծախսեր: Այս նպատակով «Որոտանից» վերցվել է ավելի քան 1.5 մլրդ դրամ պարտքով: Հիմա կառավարությունը որոշել է փակել այդ պարտքը կասկադի վաճառքից ստացվելիք գումարներով: Այդ գումարներով կառավարությունը մտադիր է փակել տարբեր ընկերությունների ունեցած ավելի քան 17 մլրդ դրամի կամ՝ 35 մլն դոլարի պարտք: Այս հարցը ներառված է կառավարության այսօր կայանայիք նիստի օրակարգում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։