Քեֆ անողին քեֆ չի պակսի. սպասվում է հերթական էլիտար հարսանիքը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում կկայանա մեկ էլիտար հարսանիք եւս: Մեր տեղեկություններով, հունիսի 20-ին Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդու հարսանիքն է: Միջոցառումը կկայանա Ծաղկաձորի «Golden palace» ռեստորանային համալիրում: Հարսանիքին հրավիրված է ողջ քաղաքական էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Ներկա կլինեն պաշտոնյաներ օրենսդիր, գործադիր մարմնից, ուժային կառույցներից: Այստեղ են ասել՝ քեֆ անողին քեֆ չի պակսի․ հայ պաշտոնյաները հարսանիքներից աչք չեն բացում: Նշենք, որ հունիսի 7-ին կայացել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդու հարսանիքը՝ քաղաքական էլիտայի մասնակցությամբ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս