«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր առաջ կայծակնային արագությամբ լուրեր տարածվեցին, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն առաջիկայում Հայաստանում նոր պաշտոն կստանա: Տեղեկությունն, իհարկե, որեւէ կերպ ո՛չ հաստատվեց, ո՛չ հերքվեց, բայց պարզվում է՝ ոչ էլ լուծում է ստանալու: Պատճառն այն է, որ ի սկզբանե մտադրություն է եղել Մ. Հակոբյանին Արցախից բերել եւ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակել՝ այդ պաշտոնից ազատելով գեներալ Յուրի Խաչատուրովին:
Սակայն «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Խաչատուրովի ռուս գործընկերները կտրուկ դեմ են արտահայտվել նրա պաշտոնանկության գաղափարին, ինչի պատճառով հարցը առկախվել է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: