
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 04.59-ին, ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին՝ “զանգեր” կոչվող հատվածի մոտակայքում, “ֆորդ” մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն: Քաղաքացուն հետադարձ զանգ կատարելու արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզի տարածքում:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: