«Ոչ մի տեղ չտանողը», ըստ Ռուսաստանյան երկաթուղու տնօրենի, Հայաստանն է. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. ««Ռուսաստանյան երկաթուղի» ընկերության տնօրեն Վլադիմիր Յակունինը հայտարարել է, թե Իրան-Հայաստան երկաթուղին արդյունավետ լինել չի կարող: «Դա նույնն է, թե պատի մեջ ոչ մի տեղ չտանող պատուհան բացես՝դեպի հարևանի տուն»,- ասել է նա:

«ՉԻ» – Ուշադրություն դարձրեք՝ «ոչ մի տեղ չտանողը» փաստորեն Հայաստանն է, որովհետև Ռուսաստանն Իրանի հետ երկաթուղային կապ ունի, իսկ Հայաստանի հետ՝ չունի: Այդ կապը կվերականգնվի միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում, բայց եթե նման բան տեղի ունենա՝ նոր երկաթուղին այսպես թե այնպես անիմաստ է: Չէ՞ որ Հայաստանն Իրանին կապող երկաթուղի վաղուց կա (Նախիջևանով), պարզապես չի գործում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս