
Նոյեմբերի 20-ին, ժամը 04.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ եւ դիմել փախուստի, հայտնում են Ոստիկանությունից: Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Էրեբունի” բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: