Եթե այսպես շարունկվի, կստացվի, որ Սերժ Սարգսյանը կհաղթի էպոսագետ Վարդան Սեդրակյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում քաղաքական ճահճին գումարվել է կուսակցությունների քաոսը, որովհետեւ բոլորը բոլորի հետ բանակցում են, բայց հստակ օրակարգ չեն կարողանում ձեւավորել: Այս մասին այսօր` նոյեմբերի 21-ին, հրավիրած ասուլիսում ասաց “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Իսկ, եթե այսպես շարունկվի, ըստ Ա. Կարապետյանի կստացվի, որ Սերժ Սարգսյանը կհաղթի էպոսագետ Վարդան Սեդրակյանին: Իսկ ընդդիմությունը, որոնք գերհզոր ձայներ ունեին ժամանակին հասկանում են, որ եթե դնեն իրենց թեկնածությունը եւ պարտվեն՝ կասեն, որ դա պայմանավորված էր իշխանության հետ: “Կամ, եթե պարտվեն պետք է տանի հեղափոխական ճանպարհի, բայց դա էլ մի քիչ դժվար է պատկերցնել, մանավանդ ԲՀԿ-ի մասով”,- ասաց Արամ Կարապետյանը: Նրա խոսքով, աշխարհը մեր իշխանության համար մեկ կարեւոր պահանջ է դրել եւ ասում է, որ լավ չի, երբ թեկնածուն մնում է մենակ եւ ընտրությունները անմրցունակ են դառնում: 




Լրահոս