ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է «Միլան» վերադառնալ: Իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին արդեն հանդիպել է 33-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ և հեռախոսազանգով կապ հաստատել նաև Իբրահիմովիչի հետ:
Ֆուտբոլիստը հայտարարել է, որ պատրաստ է «Միլան» վերադառնալ և պայմանագիր ստորագրել ակումբի հետ: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Միլան»-ն Իբրահիմովիչին 3-ամյա պայմանագիր է առաջարկելու տարեկան 6.5 մլն եվրո աշխատավարձով: