
ԱՄՆ ու «Մեծ յոթնյակի» այլ անդամ երկրները պատրաստ են, եթե պահանջվի, նոր պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ռուսաստանի, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ բանակցությունների ժամանակ:
«ԱՄՆ ու G7 մեր գործընկերները պատրաստ են Ռուսաստանի հանդեպ հավելյալ լուրջ պատժամիջոցներ կիրառել՝ որպես Ուկրաինայի արևելքում նրա ագրեսիվ գործողությունների պատասխան»,- ասել է նա:
Լյուն հանդիպել է Արսենի Յացենյուկի ու Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյան Յարեսկոյի հետ: